Պրեմիերա՝ օպերային թատրոնում

Art News 04.10.2019   21:03   383
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում hոկտեմբերի 7-ին առաջին անգամ տեղի կունենա «Անդրե Շենիե»  օպերայի համերգային կատարումը:

Օպերայի գլխավոր հերոսը ճանաչված ֆրանսիացի բանաստեղծ Անդրե Շենիեն է, որը սկզբում ողջունել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, բայց հետագայում մերժել յակոբինյան դիկտատուրան, պաշտպանել թագավորին և քննադատել յակոբինյանների գլխավոր առաջնորդ Ռոբեսպիերին:

Հետապնդումների պատճառով բանաստեղծը երկու անգամ փորձում է փախչել Փարիզից, բայց ձերբակալվում է: Բանտում անցկացրած օրերին էլ Անդրե Շենիեն գրում է իր լավագույն բանաստեղծությունները, որոնցից ներշնչվել է Լուիջի Իլլիկան լիբրետոն ստեղծելիս:

1794 թ. հուլիսի 25-ին Անդրե Շենիեին մեղադրել են պետության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ և նույն օրը մահապատժի ենթարկել:

«Անդրե Շենիե»  օպերայի համերգային կատարման բեմադրող  դիրիժորն է  իտալացի Ջանլուկա Մարչանոն, գլխավոր խմբավարը Հրաչ Բորյանը։ Անդրե Շենիեին մարմնավորելու է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյանը։ 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         օպերային թատրոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon