Պրահայի դատախազությունը ստացել է Նարեկ Սարգսյանին արտահանձնման մասին Հայաստանի հայցը

Օրենքի ուժով 24.01.2019   11:15   298

Պրահայի դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Հայաստանի գլխավոր դատախազության հայցը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով մայրաքաղաքային վերահսկողական հաստատության ներկայացուցիչ Ալեշ Ցիմբալային։

«Կարող եմ հաստատել, որ Պրահայի քաղաքային դատախազությունը պարոն Նարեկ Սարգսյանի արտահանձնման պաշտոնական հայց է ստացել Հայաստանի գլխավոր դատախազությունից։ Այժմ նախատեսվում է համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրություն։ Միայն դրանից հետո կարվի առաջարկություն՝ արտահանձնման թույլատրելիության կամ անթույլատրելիության մասին»,- ասել է նա։

Չեխական օրենսդրության համաձայն, օտարերկրյա քաղաքացիների արտահանձնման հնարավորության վերջնական որոշումը կայացնում է արդարադատության նախարարը։

Նարեկ Սարգսյանին 2018թ․ դեկտեմբերիին կալանավորել էին Պրահայում։ Հայաստանում նրան մեղադրում են թմրանյութեր վաճառելու և անօրինական զենք պահելու մեջ։



 Պիտակներ
         Նարեկ Սարգսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon