Պոզիտիվ հոգեթերապիա

Հոգեբանական 17.09.2020   21:00   1003

Պոզիտիվ Հոգեթերապիան հոգեթերապևտիկ մեթոդ է, որը մշակվել է Նոսրաթ Պեզեշկյանի և նրա կոլեգաների, համախոհների օգնությամբ Գերմանիայում 1968թ-ին:
«Առողջ է ոչ թե նա, ով խնդիրներ չունի, այլ նա, ով կարողանում է դրանք լուծել»:
Ն. Պեզեշկյան
Այս մեթոդը բնութագրվում է որպես հումանիստական, հոգեդինամիկ, միջմշակութային հոգեթերապիա և որպես ինտեգրատիվ մեթոդ, քանզի ներառում է հումանիստական, համակարգային, հոգեդինամիկ և կոգնիտիվ-վարքային թերապիայի էլեմենտներ:
Ն. Պեզեշկյանը ծնվել է Իրանում (1933-2010), այնուհետև տեղափոխվել Գերմանիա, որտեղ աշխատել է որպես հոգեբույժ, նյարդաբան և հոգեթերապևտ: Այդ ժամանակ էլ հենց աշխատել է նոր մեթոդի՝ հետագայում Պ.Հթ-ի ստեղծման ուղղությամբ: Դրա շարժառիթն են դարձել հումանիստական հոգեբանության զարգացումը, իր հանդիպումը էկզիստենցիալ հոգեբան ֆրանկլի հետ: Պեզեշկյանը որոնում էր ինտեգրատիվ մի մեթոդ, որը կամուրջ կլիներ հոգեանալիզի և բիհեյվիորալ թերապիայի միջև: Մեթոդն ի սկզբանե կոչվել է «դիֆերենցիալ անալիզ» մինչ 1977թ-ը, այնուհետև Պեզեշկյանը հրապարակում է իր աշխատությունը, որտեղ կիրառում է «Պոզիտիվ հոգեթերապիա» անվանումը: Պոզիտիվ տերմինն իր ծագումնաբանությամբ լատինական «positum»` ակտուալ, առկա, փաստացի բառից է: 
Այսպիսով՝ Պոզիտիվ հոգեթերապիայի նպատակն է գտնել, տեսնել, ճանաչել ոչ թե միայն խանգարումը, սիմպտոմը, խնդիրը, այլ օգնել մարդուն տեսնել ու գիտակցել այդ իսկ խնդրում թաքնված ու առկա ընդունակությունները, հնարավորություններն ու ռեսուրսները և դրանցից, որոնք են գերօգտագորված կամ թերի, ինչը հանգեցրել է այն արդյունքին, որը կոչում ենք խնդիր, հոգեսոմատիկա, խանգարում:
Պոզիտիվ հոգեթերապիայի գործիքակազմը բավականին ծավալուն է. այս հոդվածում նշենք դրանցից մեկը՝ պատմվածքների, իմաստությունների, առակների օգտագործումը՝
Տառապել, թե՞ գործել
Գործողություն 1
Ես գնում եմ փողոցով:Հանկարծ տեսնում եմ խորը փոս:
Ընկնում եմ փոսը:
Կործանված եմ…, հույս չկա… Ես մեղավոր չեմ:
Անսահման ժամանակ կպահանջվի, որպեսզի դուրս գամ:

Գործողություն 2
Ես գնում եմ նույն փողոցով: Հանկարծ տեսնում եմ խորը փոս:
Ես ինձ այնպես եմ պահում, կարծես չեմ տեսնում դա: Նորից ընկնում եմ փոսը:
Չեմ հավատում , որ նորից նույն փոսում եմ: Բայց դրանում իմ մեղքը չկա:
Դեռևս շատ ժամանակ կպահանջվի, որպեսզի դուրս գամ այդտեղից:

Գործողություն 3
Ես գնում եմ նույն փողոցով: Հանկարծ տեսնում եմ մայթում գտնվող փոսը:
Գիտակցում եմ դա… Միևնույն է ընկնում եմ այդ փոսն ըստ սովորության:
Աչքերս բաց են, գիտեմ՝ որտեղ եմ, սրանում ես եմ մեղավոր:
Եվ ես միանգամից դուրս եմ գալիս փոսից:

Գործողություն 4
Գնում եմ նույ փողոցով:
Տեսնում եմ խորը փոսը և դրա կողքով անցնում:

Գործողություն 5
Ես գնում եմ այլ փողոցով:

Աղբյուրը՝ hogebanutyun.am



 Պիտակներ
         հոգեթերապիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb