Փոխվարչապետը՝ գազի գնի վերաբերյալ

Իրադարձային 28.11.2019   13:31   373
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

 Հայաստանում սպառողի համար գազի գինը մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը չի բարձրանա: Հայաստանը բանակցում է ռուսական կողմի հետ, որ հնարավոր գնային տատանումը բեռ չդառնա թե սպառողի, թե տնտեսության վրա, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մինչև ապրիլի 1-ը բարձրացում չի  լինի: Դրանից հետոյի հետ կապված տեղեկություն չեմ կարող հիմա հաղորդել: Բանակցություններն ընթացքի մեջ են: Բանակցում ենք, որպեսզի ամեն ինչ անենք, որ չլինի այնպիսի գնային տատանում, որը բեռ կամ պրոբլեմատիկ լինի թե հասարակ սպառողի, թե տնտեսության համար»,-ասել է Գրիգորյանը:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք հայտարարությունը, թե գազի գինը մինչև ապրիլի 1-ը չի բարձրանալու, ուղիղ մեսի՞ջ է, թե ապրիլի 1-ից հետո բարձրացում է լինելու, փոխվարչապետն ասաց՝ եթե դա լիներ ուղիղ մեսիջ, կասվեր ուղիղ մեսիջով:

«Եթե չի ասվում ուղիղ մեսիջով, նշանակում է, որ բանակցվում է, և կան հարցեր, որոնք դեռևս ճշտման ենթակա են»,- նշել է  Գրիգորյանը:

Հարցին, թե արդյոք Հայաստանը բանակցում է այլ երկրների, օրինակ Իրանի հետ՝ սպառողների համար գազ ձեռք բերելու նպատակով՝ Գրիգորյանը պատասխանեց՝ գազի հետ կապված բանակցություններն ու քննարկումները բազմակողմ են։

«Եվ ցանկացած հնարավորություն մենք պետք է գնահատենք ու հաշվի առնենք՝ այդ թվում այլ երկրների հետ, գուցե ոչ ուղղակի, բայց էներգետիկ համակարգում որոշակի ձևով՝ այո»,-նշեց փոխվարչապետը:



 Պիտակներ
         Գազ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon