Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԵՄ ներկայացուցիչների հետ

Իրադարձային 31.01.2019   10:52   399

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ևս մեկ անգամ շեշտել է Եվրամիության հետ համագործակցության կարևորությունը Հայաստանի համար: Մհեր Գրիգորյանը հյուրերին ներկայացրել է կառավարության նախագծվող ծրագրի առաջնայնություններն ու դրանց կապը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ բարեփոխումների օրակարգում որպես գերակա ուղղություններ առանձնացրել է ենթակառուցվածքները, մարդկային կապիտալը, արդարադատաթյունը, մարդու իրավունքները, տնտեսությունն ու առևտուրը: Նա հույս է հայտնել, որ վերոնշյալ ոլորտներում ԵՄ հետ համագործակցությունը կընդլյանվի և կխորանա, ինչը կնպաստի նախանշած բարեփոխումների իրականացմանը:

ԵՄ պաշտոնյաները շնորհավորել են Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և կարևորել ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակականությունը, մասնավորապես ՀԳԸՀ ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումների իրականացման գործընթացում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները համաձայնեցրել են ինչպես ՀԳԸՀ կիրարկմանն ուղղված, այնպես էլ ԵՄ հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի առաջխաղացման հետագա քայլերը և առաջիկա համատեղ ծրագրերի հիմնական ուղղությունները:

ԵՄ պաշտոնյաների հանդիպումը փոխվարչապետի հետ հետևել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի Հայաստան կատարած այցին ու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կայացած հանդիպումներին, որոնք անցել են կառուցողական մթնոլորտում և միտված են եղել ապագա համագործակցության զարգացմանը:



 Պիտակներ
         Պյոտր Սվիտալսկի, եմ, Մհեր Գրիգորյան, Վասիլիս Մարագոս, Ռիչարդ Թիբելս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon