Փոխվարչապետ․ «Ես որևէ դերակատարում չունեմ պատվերների հարցում»

Իրադարձային 18.11.2019   11:38   121
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր  փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել իր խորհրդական Ավետիք Էլոյանի «կոռումպացված թայֆայականության» մեջ լինելու Սահրատ Պետրոսյանի հայտարարությանը։

Հարցին, թե փոխվարչապետն ինչքանով է դերակատարում ունեցել, որպեսզի այդ ընկերությունը նման պատվերներ ստանա, Ավինյանը պատասխանել է.« Ես որևէ դերակատարում չունեմ պատվերների հարցում, եթե կա շահերի բախում, օրենքին համապատասխան պետք է պատասխանատվության ենթարկել»:

Նա նաև հավելեց, որ Ավետիք Էլոյանը պատրաստվում է դատարան դիմել Սահրատ Պետրոսյանի արած հայտարարության հետ կապված:

Հիշեցնենք, որ փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանին «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեխանիզմներով իր սեփական բիզնեսը զարգացնելու մեջ մեղադրել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը:  էլոյանի անվան հետ  է կապվում Հայաստանում խոշոր նախագծային շինությունը: Ավետիք Էլոյանը համակարգում է ներդրումային ծրագրեր և իրեն պատկանող ընկերությունն անմիջապես ներգրավված է այդ բոլոր գործընթացներում:



 Պիտակներ
         Ավինայն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon