Փոխնախարարի պատասխանը՝ ԼՀԿ խմբակցության պատգամավորին

Իրադարձային 10.09.2019   11:06   100
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Լիլիա Շուշանյանն անդրադարձել է Հանքերի իրական սեփականատերերի ամբողջական բացահայտման նախագիծի վերաբերյալ «ԼուսավորՀայաստան» խմբակցության պատգամավորների կողմից հնչեցված կարծիքներին

Արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագծին և հարգարժան պարոն Բաղդասարյանի ելույթին, պարզաբանեմ մի քանի հարց.

1. Վերջին շրջանում մեծ է գայթակղությունը հնարավոր բոլոր հարցերն առնչակցել Ամուլսարի թեմայի հետ, և պատգամավորը իրենց նախագծի անհրաժեշտությունը սկսում է հիմնավորել հենց այս փաստով, այդուհանդերձ, պետք է նշեմ, որ օրենքը ցանկացած շեմի առկայության կամ դրա բացառման դեպքում իրական սեփականատերերի հայտարարագրման պահանջ չի նախատեսում ցուցակված ընկերությունների համար, ինչպիսին և «Լիդիան Արմենիա» կազմակերպությունն է:

2. Ընդ որում, սա միջազգայնորեն ընդունված անհերքելի նորմ է՝ հաշվի առնելով, որ այս կազմակերպությունների սեփականատերերը կարող են փոփոխվել ամենօրյա կտրվածքով: Այս մասին մեր գործընկերներին հանգամանալից ներկայացվել է դեռևս ԱԺ համապատասխան հանձնաժողովում քննարկման ընթացքում:

3. Ինչպես վերոնշյալ դեպքում, հանձնաժողովում բերվել են մի շարք այլ մասնագիտական փաստարկված հիմքեր և պնդումներ, սակայն որոնց վերաբերյալ գործընկերների կողմից, հավանաբար, նպատակահարմար չէր ԱԺ ամբիոնից որևէ հիշատակում անել:

4. Հարկ եմ համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ այս նախագծով ներդրվում է Հայաստանում մինչ այս անընդմեջ բարձրաձայնվող, սակայն գոյություն չունեցող բոլորովին նոր համակարգ, որով սահմանվել է նույնիսկ եվրոպական առաջադեմ երկրներից կրկնակի ցածր՝ 10 %-անոց շեմի պահանջ (Եվրոպայում, մեծամասամբ՝ 25%): Եվ սա առաջին անգամ սահմանվում է ընդերքի ոլորտում գործող տնտեսվարողների համար, ինչը ոլորտի թափանցիկության ապահովմանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքական կամքի դրսևորումն է:

5. Կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ շեմերի իջեցման հնարավորությունների քննարկմանը նոր համակարգի գործարկումից և առաջին արդյունքներն արձանագրելուց հետո, որի մասին աշխատանքային քննարկումների ընթացքում ոչ մեկ անգամ հաղորդվել է գործընկեր պատգամավորներին: Իսկ համատեղ աշխատելու նպատակով նույնիսկ առաջարկվել է վերջիններիս տրամադրել օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի նախագծերը, ինչը, համաձայնեք, պրակտիկայում հազվադեպ հանդիպող մշակույթ է:
Դատողությունները թողնում եմ ձեզ…


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԼՀԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon