Փոխնախարար․ «Ոչ մի ոտնձգություն անպատասխան չի մնում»

Իրադարձային 19.06.2019   16:30   108
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Որևիցե ոտնձգություն, որը կսպառնա հայկական բանակի կամ Պաշտպանության բանակի զինծառայողի կյանքին կամ առողջությանը անպատասխան չի մնալու, «Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդման ժամանակ հայտարարել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ նշելով՝ պատասխանը լինում է միանշանակ անհամարժեք։

«Անցած օրվա դրությամբ կարող եմ ասել, որ համեմատաբար ավելի հանգիստ վիճակ է եղել, քան նախորդող մի քանի օրերի ընթացքում, այսինքն՝ մեծ տրամաչափի զինատեսակներ գրեթե հակառակորդը չի օգտագործել, հիմնականում հրաձգային զենքերից են եղել։

«Մենք կարողացանք վերջին օրերի ընթացքում մի քանի անգամ դա ապացուցել, պարզապես շատ դեպքերում չենք հայտարարում պատասխան գործողությունների մասին և դրա արդյունքների մասին, որոնք տեղի են ունեցել, բայց ես ուզում եմ հավաստիացնել և պատասխանատվությամբ հայտարարել, որ որևիցե դեպքում ոչ մի ոտնձգություն անպատասխան չի մնում և պատասխանը լինում է իանշանակ անհամարժեք, այսինքն՝ շատ ավելի ծանր կորուստներ են կրում»,-  ասել է նա։

«Նաև ամսի 20-ին սպասվում է, արդեն հայտարարվել է, երկու արտգործնախարարների հանդիպումը Միացյալ Նահանգներում, հնարավոր է ադրբեջանական բանակը քաջություն ունենա և հայտարարի որոշակի կորուստների մասին, որ մինչև այդ չեն հայտարարել»,- նշել է Բալայանը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Գաբրիել Բալայան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon