Փոխնախարար․ «Կունենաք հավելյալ 40 000 գործազուրկ»

Հրատապ 04.05.2020   14:57   1379

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ոչ ֆորմալ հարցաշարերից ստացված թվերի արդյունքում համաճարակին հաջորդող ժամանակահատվածում սպասվում է գործազրկության՝ 1.3 տոկոսով ավելացում՝ 17.7 տոկոսից դառնալով 19 տոկոս, կունենաք հավելյալ 40 000 գործազուրկներ:

Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը։

«Կորոնովիրուսն անխուսափելիորեն աշխատաշուկայի վրա շատ բացասական հետևանք է ունենալու: Գործազրկությունը կլինի հիմնականում սպասարկման, հանրային սննդի ծառայությունների, որոշ չափով՝ շինարարության ոլորտներում: Նաև սեզոնային աշխատողները, որոնք հիմնականում գնում են ՌԴ՝ արտագնա աշխատանքի, հավանաբար նույնպես մի քանի ամսից կհամալրեն գործազուրիների բանակը»,-ասաց ոՒԴՈՒՄՅԱՆԸ:

Նա հավելեց, որ նախարարությունը մշակել է երկու նոր զբաղվածության ծրագիր, ևս երկուսը քննարկման փուլում են: «Հունվարի 1-ից մինչև մարտի 16-ը Զբաղվածության պետական գործակալության միջոցով աշխատանքի է տեղավորվել 305 անձ, խորհրդատվություն է ստացել և գործատուի մոտ ուղղորդվել 2830 անձ»,-հավելեց նա:

Ըստ փոխնախարարի՝ ապրիլի 1-ի դրությամբ Զբաղվածության պետական գործակալության տվյալների շտեմարանում եղել է 85 900 գործազուրկ և աշխատանք փնտրող:



 Պիտակներ
         գործազուրկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon