Փոխնախարար․ «Աղքատությունը՝ 1-2 տոկոսով նվազել է»

Քաղաքական 12.02.2020   10:45   452

Այսօր Ազգային ժողովում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին որոշման նախագիծը:

Ըստ փոխնախարարի՝ կառավարության ծրագրում ամրագրված է՝ մինչև 2023թ. վերացնել ծայրահեղ աղքատությունը և նվազեցնել աղքատությունը:

«Կառավարության ծրագրին համահունչ՝ կառուցվածքային փոփոխություններ ենք ձեռնարկել, որոնք շատ էական բարեփոխումներ են: Նպատակ ունենք մեկ գրասենյակում ստեղծելու սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ, որը կմիավորի այս տարաբնույթ կառույցների գործողությունները և կնպաստի բյուրոկրատական քաշքշուկների կրճատմանը, իսկ շահառուների կտրամադրվի որակյալ ծառայություններ»,-ասաց նա:

Անդրեասյանը նշեց, որ ծայրահեղ աղքատությունն ըստ Վիճպետկոմի հրապարակած տեղեկատվությամբ կազմում է 2018թ. 1 տոկոս, որը կազմում է 30 հազար մարդ, իսկ աղքատությունը՝ 23,5 տոկոս: 2017թ. համեմատ մեկ-երկու տոկոս նվազում կա: «Այս միտումը կարծում ենք, որ կշարունակվի»,-ասաց նա:



 Պիտակներ
         աղքատություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon