Փոխարենը հայտնվեցին մեծ, սև խավարասերներ․․․

Տեսանկյուն 01.06.2021   12:00   108

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Մեր շենքի նկուղում լի՜քը մեծ ու փոքր առնետներ կային։ Ֆաունայի այդ ներկայացուցիչների հետ նույն հարկի տակ ապրելն անտանելի էր դառնում։ Աղբատար խողովակը փակելուց հետո առնետները վերացան։ Փոխարենը հայտնվեցին 2-3 սանտիմետրանոց մեծ, սև խավարասերներ, որոնց բազմացման խոչընդոտն առնետներն էին։ Սրանք պակաս վնասակար են, բայց միևնույնն է՝ ամեն հանդիպում որոշակի տհաճություն պատճառում է։

Գիշերը այդպիսի մի հանդիպումը ստիպեց իրավիճակը համեմատել երկրում տիրող քաղաքական խճանկարի հետ։ Նախկինում պատի ճեղքերից թույլտվությամբ դուրս եկող ամեն ճիվաղ այսօր ամեն անկյունում մյուսներին փորձում է լռեցնել և իր միակ «ճիշտը» պարտադրել բոլորին։ Բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է։

Պետական ինստիտուտների ստեղծումն ինքնանպատակ չէ։ Դրանք պետք է քաղաքացուն տարատեսակ վտանգներից ապահովեն անվտագության միջավայրերով։ Մենք (ՔՈ կուսակցությունը) կարո՛ղ ենք անվտանգության միկրո և մակրո միջավայրեր ստեղծել, որտեղ այդպիսի խավարասերների գործունեությունը անիմաստ ու ապարդյուն կդառնա։

Դրա մեխանիզմների մասին, ողջամիտ խոսքը լռեցնելու պայմաններում, խոսում էինք 2,5 տարի, կխոսենք նաև նախընտրական շրջանում։


 Պիտակներ
         Սուրեն Սահակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb