Կալաձե. Թբիլիսիի հայկական թատրոնի հիմնանորոգումը կավարտվի 2020 թվականին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում Զելենսկին և Մերկելը քննարկել են Դոնբասում ստեղծված կացությունը Կառավարության համար ռազմարդյունաբերության ոլորտը գերակայություն է. Փաշինյան Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան Փաշինյանը հանդիպել է բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներին Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել արտասահմանում հանդես եկող 11 ֆուտբոլիստի Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկ Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը Արամ Մանուկյանը դիմեց Սասուն Խաչատրյանին. Քրեական հետապնդում սկսեք Զուրաբյան. Մարտի 1-ի զոհերի ծնողները երբեք չեն հաշտվի այս պետության հետ, եթե Քոչարյանը և իր հանցակիցները չպատժվեն

Պուտինը և Պոմպեոն քննարկում են ունեցել

Աշխարհ 15.05.2019   11:18   99
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի պետքատուղար Մայքլ Պոմպեոն քննարկել են G20-ի գագաթնաժողովում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների շփման հնարավորությունը, Մոսկվան կոնկրետ առաջարկություններ Է ակնկալում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել Է ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նաև արծարծվել Է Ռուսաստանի նախագահի և ԱՄՆ-ի նախագահի միջեւ հնարավոր շփում անցկացնելու հարցը, մասնավորապես, «քսանյակի»՝ հունիսին Ճապոնիայում կայանալիք գագաթնաժողովի շրջանակում»,- ասել Է Ուշակովը:

ԱՄՆ-ի պետքարտուղարը Ռուսաստան կատարած այցի ընթացքում մայիսի 14-ին բանակցություններ Է վարել Լավրովի հետ, ինչից հետո նրան ընդունել Է Պուտինը: 

Լավրովը և Պոմպեոն Սոչիում վարել են մոտավորապես երեքժամյա բանակցություններ՝ քննարկելով, ինչպես նշել Է արտգործախարարության ղեկավարը, երկկողմ հարաբերությունները, առավել հրատապ միջազգային եւ տարածաշրջանային հարցերը, ներառյալ իրադրությունն Ուկրաինայում, Վենեսուելայում, Սիրիայում և ամբողջությամբ վերցված Մերձավոր Արեւելքում, ԿԺԴՀ-ի եւ Իրանի միջուկային մշակումների խնդիրների կարգավորումը:

Կողմերը համաձայնության են եկել, որ «անհրաժեշտ Է ջանալ գործնական քայլեր ձեռնարկել (ռուս-ամերիկյան հարաբերություններում) ստեղծված իրադրության շտկման ուղղությամբ»,ընդգծել Է Լավրովը:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Պոմպեոյի հետ Պուտինի հանդիպման արդյունքների վերաբերյալ լրագրողներին հայտնել Է, որ «ճեղքում առայժմ չի զգացվում, բայց ամերիկյան կողմից գործարար տրամադրվածություն դրսևորվեց»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Պուտին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon