Պուտինը Պեկինում կհանդիպի Ալիևի հետ

Աշխարհ 24.04.2019   10:20   256
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 26-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Վերջերս առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունը»,-ասել է Ուշակովը՝ ընդգծելով, որ երկխոսությունը վերաբերում է ինչպես երկկողմ հարցերին, այնպես էլ այլ թեմաների:

«Ենթադրվում է, որ երկու առաջնորդների այս շփումները չեն սահմանափակվի միայն Պեկինում կայանալիք հանդիպմամբ: Այլ շփումներ ևս կլինեն՝ այդ թվում և ամռանը կամ աշնանը»,-նշել է Պուտինի օգնականը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Պուտին-Ալիև


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon