Պուտինը և Մերկելը հեռախոսով քննարկել են Սիրիայի հարցը

Աշխարհ 10.01.2019   11:30   305

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Սիրիայում խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը համակարգելու հարցը:

«Ցանկություն է արտահայտվել առաջ տանել քաղաքական գործընթացները ՄԱԿ-ի հետ սերտորեն համագործակցելով` երկարաժամկետ հեռանկարում սիրիական ճգնաժամը լուծելու համար», - փոխանցում է Կրեմլը:

Մերկելը և Պուտինը քննարկել են նաև Սիրիայի սահմանադրական կոմիտեի ձևավորման հարցը, որը պետք է նոր Սահմանադրություն մշակի պատերազմական իրավիճակում գտնվող այդ երկրի համար։



 Պիտակներ
         Վլադիմիր Պուտին, Անգելա Մերկել


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon