Պուտինը և Մակրոնը պայմանավորվել են ԼՂ հարցով հանդես գալ կոնկրետ նախաձեռնություններով

Հրատապ 27.04.2021   09:04   44

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են հանդես գալ «կոնկրետ նախաձեռնություններով»՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման նպատակով:

Այս մասին հայտարարել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:

Պուտինի հետ հեռախոսազրույցում Մակրոնն ընդգծել է պատանդների, հումանիտար աջակցության և ժառանգության պահանման հարցերում կոնկրետ առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը:

«Երկու նախագահները պայմանավորվել են վերականգնել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում իրավիճակի տևական կարգավորման հասնելու գործում: Առաջիկա օրերին այդ ուղղությամբ կլինեն կոնկրետ նախաձեռնություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb