Պուտինը երկու ամսում երկու անգամ Թուրքիա կմեկնի

Աշխարհ 10.07.2019   21:00   194
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկա երկու ամսում երկու անգամ կմեկնի Թուրքիա։ Սիրիայի անվտանգության գոտու հետ կապված քննարկումների շրջանակներում Ստամբուլում երկու խոշոր գագաթնաժողով տեղի կունենա, հայտնում է Ermenihaber-ը։

Դրանցից առաջինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կկայանա առաջիկա ամսում։ Եռակողմ հանդիպման ժամանակ կքննարկվեն Սիրիայում տիրող իրավիճակը, Աստանայի գործընթացը և Իդլիբում տեղի ունեցող վերջին զարգացումները։

Հանդիպման ընթացքում Թուրքիան մյուս կողմերից աջակցություն կխնդրի Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու իր գաղափարի համար։ Ավելի վաղ կողմերի մասնակցությամբ եռակողմ հանդիպումներ էին կազմակերպվել նաև Թեհրանում և Սոչիում։

Իսկ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին Էրդողանը կհյուրընկալի Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին։ Այս 4 երկրների մասնակցությամբ ևս մեկ հանդիպում սիրիական թեմայով կայացել էր նաև անցյալ տարի։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Պուտին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon