Պուտինը բանակցել է Սաուդյան Արաբիայի թագավորի և թագաժառանգի հետ

Աշխարհ 15.10.2019   12:08   74
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Էր-Ռիյադում բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի և թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ։

ՌԴ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագավորը մասնակցել են միլիարդավոր դոլարների ներդրումային պայմանագրերի ստորագրման արարողությանը, որոնք վերաբերում են տիեզերագնացության, մշակույթի, առողջապահության և նոր տեխնոլոգիաների ոլորտներին:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանն «առանձնահատուկ կարևորություն է տալիս Սաուդյան Արաբիայի հետ բարեկամական և փոխշահավետ կապերի զարգացմանը»:

Մուհամեդ բեն Սալմանի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Սաուդյան Արաբիայի հանրային հիմնադրամը 10 միլիարդ դոլար է հատկացրել Ռուսաստանում համատեղ արտասահմանյան ներդրումային նախագծերի համար, ասված է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրությունում:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Պուտին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon