Պուտինն ու Թրամփը աշխարհում ճանաչելիության ինդեքսով առաջատարներն են

Աշխարհ 12.02.2020   11:34   208

Gallup գործակալությունների անցկացրած հարցման համաձայն, ամբողջ աշխարհում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի լինելը շարունակում է մնալ ամենաբարձր մակարդակի վրա: Այս մասին գրում է Regnum-ը։

2019 թ-ին գործակալության կողմից կազմված ճանաչելիության ինդեքսով Թրամփն առաջին տեղում է, Պուտինը՝ երկրորդ:

Ցանկում նրանց հաջորդում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և հնգյակը եզրափակում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նշվում է, որ Պուտինի նկատմամբ ամենամեծ համակրանքը զգացվում է Հնդկաստանում, Արևմտյան Ասիայի երկրներում, Աֆրիկայում, ինչպես նաև հենց Ռուսաստանում:

Ամենից շատ, Ռուսաստանի ղեկավարին չեն ընդունում ԱՄՆ-ում:



 Պիտակներ
         Պուտինն ու Թրամփը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon