Պուտինն ու Լավրովը ներողություն են խնդրել Սերբիայի նախագահից՝ Զախարովայի հրապարակման համար

Աշխարհ 11.09.2020   16:00   61

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ազգային հեռուստատեսության եթերում հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ներողություն են խնդրել՝ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի հրապարակման համար։ Այս մասին գրում է Ria-ն։

Վուչիչը պատմել է, որ «գերազանց հեռախոսազրույց է ունեցել» իր ռուս գործընկերոջ հետ:

«Նախագահ Պուտինը երբեք ներողություն չի խնդրել ինձանից ոչ մի բանի համար, նույնն էլ Սերգեյ Լավրովը։ Սակայն դրա պատճառով (Զախարովայի գրառման․-խմբ), երկուսն էլ դա արեցին», - ասել է Վուչիչը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիին հաստատել է, որ Պուտինը ներողություն է խնդրել Վուչիչից:

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալ օֆիսում ընդունել էր Սերբիայի նախագահ Ալեքսանդ Վուչիչին և Կոսովոյի վարչապետ Ավդուլահ Հոտիին, որտեղ Սերբիայի ու Կոսովոյի միջև, ԱՄՆ միջնորդությամբ, կնքվեց տնտեսական կապերի նորմալացման համաձայնագիրը։

Զախարովան իր ֆեյսբուքի էջում հրապարակել էր Վուչիչի նկարը՝ նստած Թրամփի դիմաց, ու նաև Շերոն Սթոունի մասնակցությամբ «Հիմնական բնազդ» ֆիլմի հայտնի տեսարանի նկարն ու գրել․ «Եթե ձեզ կանչել են Սպիտակ տուն ու աթոռն այնպես են դրել, կարծեք թե դուք հարցաքննության եք մասնակցում, ապա նստեք այնպես, ինչպես նկար 2-ում։ Ով էլ լինեք, ուղղակի հավատացեք»։

Սա դարձավ դիվանագիտական սկանդալի պատճառ, Վուչիչն այն անվանեց  Զախարովայի ենթագիտակցության, պրիմիտիվիզմի, գռեհկության արտահայտում։



 Պիտակներ
         Պուտինն ու Լավրովը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb