Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Աշխարհ 05.02.2020   10:49   190

ՌԴ և Թուրքիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Սիրիայում տիրող իրադրությունը, մասնավորապես Իդլիբում իրավիճակի սրացումը:

Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ պետք է անհապաղ իրականացվի Իդլիբում ռուս-թուրքական պայմանավորվածությունը, ինչը ենթադրում է զինյալների չեզոքացում:

Ըստ ռուսական կողմի` հենց զինյալ խմբավորումների ակտիվացումն է հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի:

Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են անհետաձգելի միջոցներ ձեռնարկել այն ողջ գծի երկայնքով, որտեղ Թուրքիան ու Ռուսաստանը իրականացնում են համատեղ պաշտպանություն:



 Պիտակներ
         Պուտին-Էրդողան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon