Պուտին. Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը կկարգավորի երկրում տիրող իրավիճակը

Աշխարհ 24.01.2019   11:45   269
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը կդառնա դրական քայլ, կկարգավորի երկրի հյուսիս-արևմուտքում տիրող իրավիճակը։ Այս մասին Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքերով, Ռուսաստանը սատարում է պաշտոնական Դամասկոսի և քրդերի ներկայացուցիչների միջև երկխոսության վերսկսումը։ «Նման երկխոսությունը կնպաստի սիրիական հասարակության միավորմանը և ազգային հաշտությանը, այն օգտակար կլինի ոչ միայն Սիրիայի, այլև հարևան երկրների համար»,- ասել է նա։

ՌԴ-ն և Թուրքիան վստահ են, որ պետք է շարունակել պայքարը ահաբեկիչների դեմ, այդ թվում՝ Իդլիբում՝ հավելել է Պուտինը։ Նա նշել է, որ Թուրքիան շատ բան է անում սիրիական Իդլիբից եկող ահաբեկչության սպառնալիքը չեզոքացնելու համար։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Թուրքիա, Վլադիմիր Պուտին, Սիրիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon