Պուտին․ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ կատարված դաժան հանցագործություններից»

Հրատապ 22.10.2020   21:01   47

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի համար։

Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ հատուկ կապեր է ունեցել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: «Ռուսաստանում բնակվում է ավելի քան 2 մլն հայ եւ մոտ 2 մլն ադրբեջանցի, որոնք ժամանել են ՌԴ ոչ միայն ժամանակավոր աշխատանքի, այլ նաեւ մշտական բնակության նպատակով: Այդ պատճառով մեզ համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են, եւ մեզ համար մեծ ողբերգություն է, երբ մարդիկ են զոհվում»,-ասել է նա:

ՌԴ նախագահն ասել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ, ընդգծել է` օրվա մեջ մի քանի անգամ զրուցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Մենք ցանկանում ենք լիարժեք հարաբերություններ կառուցել ինչպես Երեւանի, այնպես էլ Բաքվի հետ»,-նշել է ՌԴ նախագահն՝ ընդգծելով․ «Սակայն մենք չենք կարող մոռանալ այն, ինչ տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունը»:  

Պուտինը խոսել է Սումգայիթյան ջարդերի ու հայ ժողովրդի նկատմամբ դաժանությունների մասին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ կատարված դաժան հանցագործություններից»,- ասել է նա:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb