Փոստանջյանը միջնորդել է փոխել Արմեն Բիլյանի խափանման միջոցը

Օրենքի ուժով 16.01.2019   15:30   282

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատական նիստին այսօր Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց, որպեսզի ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանի խափանման միջոց կալանքը փոխվի ստորագրությամբ: 
Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանը ազատ արձակվելուց հետո բազմիցս հայտարարել է, որ սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի մահվան հետ Արմեն Բիլյանը կապ չունի: Արմեն Բիլյանն իր հերթին վստահեցրեց, որ ինքը պատասխանատվությունից չի խուսափի:
Սակայն, միջնորդությանը դեմ էին տուժողի իրավահաջորդները։ Սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը, մասնավորապես, հայտարարեց. «Ազգի համար գնացող մեկը բանկոմա՞տ է թալանում: Հանուն հայրենիքի մարդը չի գնում մանր գողության: Գագիկ Մկրտչյանը վիրավոր է եղել, 27 օր ապրել է, որից 12 օրը գիտակցության մեջ է եղել: Ես խոսել եմ Գագիկի հետ, նա ասել է` ինչպես է վնասվածք ստացել: Առարկում եմ միջնորդության դեմ»:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի 20 րոպեից:
 



 Պիտակներ
         ՊՊԾ գնդի գրավման գործով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon