Պորտուգալական կինո՝ Երևանում

Cinema 07.10.2019   10:33   298
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հոկտեմբերի 9-12-ը Երևանում կանցկացվի «Պորտուգալական կինոյի օրեր» միջոցառումը: «Մոսկվա» կինոթատրոնում՝ հոկտեմբերի 9-ին (ժամը 19:30) տեղի կունենա պորտուգալական կինոյի օրերի բացման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի «Զևս» (ռեժ. Պաուլու Ֆիլիպ Մոնտեյրու) ֆիլմի ցուցադրությունը:

Ֆիլմի հերոսը քսաներորդ դարի պորտուգալացի գրող Մանուել Թեյքսիրա Գոմեսն է, որը դարձավ երկրի նախագահ:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ միջոցառման ծրագիրը ներառում է 5 լիամետրաժ ֆիլմ Պորտուգալիայի պատմության և ժամանակակից կյանքի մասին («Զևս» ռեժ. Պաուլու Ֆիլիպ Մոնտեյրու, «Մայրը ավելի լավ գիտի» ռեժ. Նունու Պոշա, «Ուխտագնացություն» ռեժ. Ժուաու Բուտելիու, «Բեռ» ռեժ. Բրունու Գասկոն, «Կինոն, Մանուել դը Օլիվեյրան և ես» ռեժ. Ժուաու Բուտելիու) և «Պորտուգալիան՝ կարճամետրաժում» խորագրով 5 ֆիլմ (կարճամետրաժների հավաքածու)։

Հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալու պորտուգալական կինոյի բացառիկ նմուշներին, ինչպես նաև հնարավորություն կունենա բացահայտելու Պորտուգալիան՝ որպես երկիր, մշակույթ և սոցիում:

Միջոցառման կազմակերպիչ Հայաստանի ազգային կինոկենտրոնն է,  Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության միության նախաձեռնությամբ։ 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         կինո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon