Պորոշենկոն և Զելենսկին վիճել են ուղիղ եթերում (տեսանյութ)

Աշխարհ 12.04.2019   12:18   242
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Նախագահի թեկնածու, Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ընդդիմադիր, շոումեն Վլադիմիր Զելենսկուն ապրիլի 11-ի երեկոյան «Իշխանության իրավունք» հաղորդման շրջանակում բանավեճի է հրավիրել։

Սակայն Զելենսկին Ֆրանսիայում է եղել՝ նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման համար։ Զելենսկին հեռախոսով ընդգծել է, որ պատրաստ է բանավեճի, սակայն Օլիմպիսկի մարզադաշտում։ Շոումենն ասել է, որ Պորոշենկոն իրեն տվյալ պահին է հրավիրել՝ իմանալով, որ ինքը երկրում չէ։ Զելենսկին հավելել է, որ նախագահի մարդիկ ամենուր հետևում են իրեն։ Ի պատասխան Պորոշենկոն ասել է, թե ոչ ոք չի հետևում նրա տեղաշարժին։

Նախագահի թեկնածուների միջև վեճ է սկսվել։

«Ամսի 14-ին»,-հայտարարել է Պորոշենկոն։

«Ամսի 19-ին»,-պատասխանել է Զելենսկին՝ ընդգծելով, որ դա իր վերջին խոսքն է և ընդհատել է կապը։

«Մեր թիմը ոչ ոք չի դիրքավորի։ Իսկ հիմա ես ավարտեցի։ Ապրիլի 19-ին, Օլիմպիսկի մարզադաշտում։ Վերջակետ։ Ցտեսություն»,-ասել է շոումենը։

«Վերջակետ, ուրեմն վերջակետ»,-կրկնել է Պորոշենկոն՝ ասելով, որ ապրիլի 19-ին կլինի Սուսպիլնիում՝ ինչպես պահանջում է օրենքը։ Սակայն այդ պահին Զելենսկին արդեն ընդհատել էր կապը։

Աղբյուրը՝ Zham.am


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Զելինսկի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon