Փորձված աղվեսը թակարդում

Մտորման համար 17.09.2020   22:15   1177

Հրեա բժիշկը չկարողանալով աշխատանք գտնել ամերիկյան հիվանդանոցներում, որոշում է փոքրիկ, մասնավոր կլինիկա բացել: Բացելուն պես նա մուտքի մոտ՝  «Մեզ մոտ դուք կարող եք բուժվել վճարելով ընդամենը 20 դոլար: Հիվանդության չապաքինման դեպքում մենք պատրաստ ենք 20-ի փոխարեն ձեզ վերադարձնել 100 դոլար» գրությամբ գովազդային ցուցանակ է փակցնում:

Զգալով օդից 100 դոլար «բռնելու» պատեհությունը, ամերիկացի մի իրավաբան շտապում է այցելել հիվանդանոց: Դիմելով հրեա բժշկին, նա գանգատվում է.

- Գիտեք, բժիշկ, ես իսպառ կորցրել եմ համի զգացողությունը…

Գանգատը լսելուն պես, դիմելով բուժքրոջը հրեա բժիշկն ասում է՝

- 22-րդ տուփից բերեք խնդրում եմ դեղամիջոցը և երեք կաթիլ կաթեցրեք հիվանդի բերանի մեջ:

Երբ բուժքույրն ավարտում է իր գործը, իրավաբանն այլայլված դեմքով նողկանքով արձագանքում է՝

- Թո՜ւ ո՜ւ, գրողը տանի, բայց սա հո սովորական նաֆթ է …

Սա լսելով հրեան պացիենտին ասում է.

- Շնորհավորում եմ, Ձեր համի զգացողությունը վերականգնված է… Վճարեք խնդրում եմ 20 դոլար …

Կատարվածից փրփրած իրավաբանը վճարելով պահանջված գումարը դուրս է գալիս՝ վերադառնալու և կորցրած գումարը վերադարձնելու հաստատ մտադրությամբ:

Երկու օրից նա կրկին այցելում է հիվանդանոց: Դիմելով հրեա բժշկին նա նորից գանգատվում է.

- Բժիշկ, ես կորցրել եմ հիշողությունս, ոչինչ մտաբերել չեմ կարողանում…

Հրեա բժիշկը կրկին դիմելով բուժքրոջն, ասում է՝

- Խնդրում եմ 22-րդ տուփից բերեք դեղամիջոցը և երեք կաթիլ կաթեցրեք հիվանդի բերանում…

- Բայց դա ոչ թե դեղամիջոց է, այլ սովորական նաֆթ: Սրանից երկու օր առաջ Դուք դրանից իմ բերանում արդեն կաթեցրել եք…

- Շնորհավորում եմ, Ձեր հիշողությունը վերականգնվեց: Բուժման դիմաց՝ Ձեզանից 20 դոլար…

Զայրույթից կարմրատակած իրավաբանը վճարելով պահանջված գումարը դուրս է գալիս: Մի քանի օր անց՝ խոստացված 100 դոլարը ձեռք գցելու հաստատ մտադրությամբ նա նորից այցելում է հիվանդանոց:

- Բժիշկ, վերջին շրջանում իմ տեսողությունը նկատելիորեն վատացել է, ըստ էության, ես ոչինչ չեմ տեսնում,- ասում է նա:

Լսելով իրավաբանի գանգատը, հրեա բժիշկն ասում է՝

- Ցավոք սրտի, տեսողության վերականգնման առումով մենք Ձեզ ոչնչով օգնել չենք կարող, ահա, վերցրեք մեր կողմից խոստացված 100 դոլարը,- ասում է հրեան:

Ակնապիշ նայելով իրեն մեկնված թղթադրամին, իրավաբանը վրդովված ասում է՝

- Բայց խոստացված 100-ի փոխարեն Դուք ինչու եք ինձ 20 դոլարանոց տալիս…

- Սրտանց Ձեզ շնորհավորում եմ, ինձ համար էլ միանգամայն անսպասելի, Ձեր տեսողությունը վերականգնվեց… Բարի եղեք, վճարեք բուժման համար սահմանված 20 դոլարը…



 Պիտակներ
         մտորման համար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb