Փորձագետ․ «Կարևոր է Տավուշում մեր հաղթանակի դիվանագիտական ամրագրում»

Տեսանկյուն 27.07.2020   10:25   198

Արցախի նախկին նախագահի խորհրդական, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՌԴ-ից տարբեր հայտարարություններ հնչեցին, որով փորձ է արվում Ադրբեջանին վերադարձնելու բանակցությունների հարթություն:

Այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչ օրակարգի շուրջ է տեղի ունենալու այդ վերադարձը, որովհետև Տավուշում տեղի ունեցած մարտական գործողություններից հետո շատ կարևոր է մեր հաղթանակի դիվանագիտական ամրագրումն ու դրա, այսպես կոչված, կապիտալիզացիան:

Այս հանգրվանային ժամանակահատվածում տեղի ունեցող գործընթացներից շատ բան է կախված, թե առաջիկա տարիներին Ադրբեջանն ինչ վարքագիծ կդրսևորի և սահմանին գործողությունները ինչ ընթացք կստանան»:



 Պիտակներ
         Տիգրան Աբրահամյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb