Փոքրիկ Լիլիթին անհրաժեշտ է շտապ բուժում

Իրադարձային 13.12.2019   20:50   335
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Փոքրիկ Լիլիթը աջակցության կարիք ունի հաշմանդամությունը հաղթահարելու համար: Նրա մայրը՝ Սոնա Ղազարյանը, օգնության խնդրանքով դիմում է մարդկանց: Ներկայացնում ենք պատմությունը.

«Բարև Ձեզ հարգելի ընթերցողներ, սա փոքրիկ Լիլիթի առողջանալու վերջին հնարավորությունն է: Ձեր աջակցությամբ կարող եք օգնել Լիլիթին հաղթահարելու հաշմանդամությունը և ունենալ երջանիկ ապագա: Լիլիթը ծնված օրվանից պայքարել է սկզբում ողջ մնալու, հետո գոնե շինաներով քայլելու, իսկ հիմա՝ պայքար է առանց ցավերի քայլել կարողանալու համար: Բոլորիս ծանոթ է Հայաստանում առկա բժշկության մակարդակը:

Նորածին Լիլիթը, շնորհիվ Շենգավիթ բժշկական կենտրոնի մակական բաժանմունքի Հիպոկրատի երդումը մոռացած բժիշկների` սխալ և ոչ ժամանակին արված բուժման արդյունքում ծայրահեղ ծանր վիճակում հայտնվեց Մուրացանի մանկական հիվանդանոցում: Սկսվեց փոքրիկին փրկելու պայքարը:

Ծնված երրորդ օրվանից երեխան ջերմել է մինչև 2.5 ամսեկան դառնալը՝ տանջվելով հոդերում առաջացած թարախային օջախների ցավից: Երկու ամիս գտնվելով Մուրացանի մանկական հիվանդանոցում անցել է արյան և պլազմայի փոխներարկման պրոցեդուրաներ,իմունաին թերապիա, ստացել է 11 տեսակ հակաբորբոքային դեղամիջոցներ՝ մեծահասակի համար նախատեսված չափաքանակից էլ անգամ բարձր չափաբաժիններով:Ժամանակին ծննդատանը չախտորոշված արյան վարակը վերածվել էր օստիոմելիտ հիվանդության՝ տարածվելով նորածնի ոսկրային հոդերում, ախտահարելով կոնքազդրային, ծնկան և ուսագլխի հոդերը:

Անհավատալի էր, բայց Լիլիթը հաղթեց հիվանդությանը, սակայն քայքայված կոնքազդրային և ծնկան հոդերը նոր պայքարի սկիզբ էին՝ քայլել կարողանալու: Հայաստանում Լիլիթը իր բուժման 5 տարիների ընթացքում անցել է բազմաթիվ բուժման և վերակագնողական կուրսեր՝ գիպսեր, շինաներ, երկու վիրահատություն, որոնց արդյունքը զրոյական էր: Վեց ու կես ժամ տևած վիրահատությունից 6 ամիս հետո պարզվեց, որ այն անարդյունք է անցել և անհրաժեշտ է նոր վիրահատություն, արդեն Գերմանիայում: Եթե Լիլիթը մոտակա 6 ամսվա ընթացքում չստանա համապատասխան բուժում, ապա հետագայում ոսկորների անկասելի դեֆորմացիան կհանգեցնի քայլելու կարողության կորստի: Գերմանիայում պետք է անցնի կոնքազդրային և ծնկան հոդերի վիրահատություններ և վերակագնողական կուրսեր: Անհրաժեշտ 20000 եվրոյից ծնողները կարողացել են հավաքել միայն 7000 եվրոն: Ծնողները խնդրում են Ձեր՝ բոլորի, աջակցությունը Լիլիթիկին լիարժեք մանկություն հնարավորություն տալու համար:

Մայր՝ Սոնա Ղազարյան-055705067

Հայր՝ Գրիգոր Սաֆարյան-093278334

Հաշվեհամարները բացված են IDbank-ում Սոնա Ղազարյանի անվամբ.
AMD 11814012131000
EUR 11814012131002
USD 11817066874302
RUR 11817066874301

IDRAM ID 349557398

VISA Card 4318290090150158

PayPal hovsep93@gmail.com

yandex money https://money.yandex.ru/to/41001683949280

Կանխավ շնորհակալություն բոլորին աջակցության համար:



 Պիտակներ
         շտապ բուժում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon