Փոփոխություններ՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացման 20-րդ ծրագրում

Իրազեկիչ 02.07.2020   10:30   275

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացման 20-րդ ծրագրում կատարվել են փոփոխություններ, հայտնում են ՀՀ կառավարությունից։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող տնտեսավարողների դեպքում հիմք են ընդունվում 2019 թվականի վերջին հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկում արտացոլված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և տեսակարար կշիռը:

2020 թվականին հիմնադրված կամ 2020 թվականին գործունեության տեսակը փոխած միկրոձեռնարկատիրության սուբյեկտները շահառու հանդիսանալու համար պետք է dimum.ssa.am կայքում լրացնեն գործունեության հիմնական տեսակը կամավոր հայտարարագրելու մասին դիմում:

Շահառուները կարող են դիմել dimum.ssa.am կայքի միջոցով հուլիսի 3-ից: Վերջնաժամկետը՝ հուլիսի 15:



 Պիտակներ
         հետևանքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb