Փոփոխություն՝ ոստիկանության սպառազինության ցանկում

Իրադարձային 24.07.2020   10:15   307

Կառավարությունը փոփոխություններ կատարեց ՀՀ ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների ցանկերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ ըստ հիմնվորման, նախագծի ընդունումը պայմանավորված է Ոստիկանության սպառազինության մեջ հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների տեսակներ ընդգրկելու կամ դրանք սպառազինությունից հանելու վերաբերյալ եզրակացություն ներկայացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա համպատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, սպառազինության`ցանկից դուրս են եկել արդեն իսկ չօգտագործվող և հնացած հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների տեսակները, ինչպես նաև Ոստիկանությունում պարեկային ծառայության ներդմամբ պայմանավորված ավելացվել են նոր տեսակներ։

Նախագծով կատարվող մյուս փոփոխություններն կրում են բացառապես տեխնիկական բնույթ:



 Պիտակներ
         սպառազինություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb