Փոփոխություն` գույքի գրանցման ժամանակ Կադաստրի կոմիտե ներկայացվող փաստաթղթերի ցանկում

Իրազեկիչ 10.10.2019   13:47   134
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ կառավարությունը ցանկանում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացքում Կադաստրի կոմիտե ներկայացվող փաստաթղթերի ցանկից հանել սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախագիծը հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանը:

«Փոփոխությունով առաջարկվում է ավարտված շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ կառուցապատողի կողմից անհրաժեշտ ներկայացման փաստաթղթերի ցանկից դուրս բերել սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը: Նախագիծն ունի երկու կոմպոնենտ. առաջին՝ արդյոք նման պարտավորությունը պետք է մնա սուբյեկտի վրա, դրա պատասխանը բացասական է, բայց արդյոք պետական գրանցման ժամանակ անհրաժեշտ է ունենալ սահմանված կարգով հաստատված նախագիծը գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում կատարելու համար, այդ հարցի պատասխանը դրական է: Կադաստրի կոմիտեն առաջարկում է ոչ թե կետային լուծում և ոչ թե այս հոդվածի շրջանակներում, այլ կոմպլեքս փոփոխություն: Պետք է ավելի գլոբալ փոփոխություններ անցկացնել, և ազատել սուբյեկտին նախագիծ ներկայացնելու պարտավորությունից»,- ասաց Կարախանյանը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը պետք է հանել պահանջների ցանկից, որովհետև Կադաստրի կոմիտեն տեսչական մարմնի դեր չի կարող ստանձնել, այն գրանցող մարմին է և ստուգման աշխատանքներ չի կարող իրականացնել:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         կադաստր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon