Պոմպեյում Նարցիսի պատկերով որմնանկար են գտել

Art News 12.04.2021   22:00   745

Սուրբ Վալենտինի օրը Պոմպեյում հնագետները  հայտնաբերել են ջրում սեփական արտացոլանքով հիացող Նարցիսի պատկերով հին հունական որմնանկար, հայտնում է BBC-ն:

Որմնանկարը հայտնաբերվել է շքեղ նտավայրում՝ տան կենտրոնական մասում, պեղումների ժամանակ: Մի քանի ամիս առաջ նույն տեղում հայտնաբերվել է նաև Սպարտայի Լեդա թագուհուն գայթակղելու համար կարապի վերածված Յուպիտերի պատկերով որմնանկար:

Գիտնականները նշում են աշխատանքի բարձր որակը և նուրբ դեկորատիվ տարրերը: Հնագետ Մասիմո Օսաննայի խոսքով՝ Նարցիսի մասին առասպելը շատ տարածված էր Պոմպեյում: Դիցաբանությունում նա գետի աստված Կեֆիսի և Լիրիոոլայի որդին է եղել, որը զարմանալի գեղփեցկություն ուներ: Նարցիսը սիրահարվել է սեփական արտացոլանքին, թախծել և մահացել սովից և տառապանքներից:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb