Պոմպեոն ՌԴ-ի ու Չինաստանի քայլը չի բխում աշխարհի առաջնահերթ շահերից»

Աշխարհ 05.09.2020   13:02   66

Ռուսաստանն ու Չինաստանը շտապել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման հարցում՝ ելնելով իրենց քաղաքական շահերից՝ հաշվի րառնելով հանրային առողջապահության շահերը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է «Интерфакс-Украина»-ն։

«Մենք ականատես եղանք, թե ինչպես ռուսներն ու չինացիները շտապեցին այդ պատվաստանյութերը դուրս բերել շուկա՝ փորձելով իրականացնել ոչ թե բժշկական, այլ քաղաքական, դիվանագիտական բեկում։ Դա չի բխում աշխարհի առաջնահերթ շահերից»,-ընդգծել է նա։

Պոմպեոյի խոսքով՝ եթե շուկայում հայտնվեն անարդյունավետ պատվաստանյութեր, դա կհանգեցնի նոր խնդիրների։



 Պիտակներ
         Պետդեպ, Պոմպեո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb