Պոմպեոն հանդիպել է Վրաստանի նախագահին

Աշխարհ 18.11.2020   11:29   28

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պեմպեոն հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Հանդիպումը կայացել է նախագահի վարչությունում:

ԱՄՆ պետքարտուղարն այսօր հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Այցի ընթացքում Պոմպեոն կհանդիպի Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչների հետ:

Պոմպեոն Վրաստան էր ժամանել երեկ: Նա այսօր կավարտի իր այցն ու կմեկնի Իսրայել:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb