Պոմպեոն Բայդենին քննադատել Է արտաքին քաղաքականության շուրջը ելույթի համար

Աշխարհ 05.02.2021   15:00   80

ԱՄՆ-ն իրեն չի կարող թույլ տալ նախագահ Ջո Բայդենի օրոք վերադառնալ այն արտաքին քաղաքական ուղեգծին, որը վարել Է Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը: Փետրվարի 4-ին Fox News հեռուստաալիքի եթերում այդ կարծիքն Է հայտնել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ մեկնաբանելով Բայդենի ելույթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի նոր նախագահը նույն օրն ավելի վաղ հավաստիացրել Է, որ «Ամերիկան վերադարձավ»: «Դիվանագիտությունը վերադարձավ մեր արտաքին քաղաքականության կենտրոն»,- պարզաբանել Է նա: Բայդենը նշել Է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը վերջ կդնի մեկուսացվածության քաղաքականությանը, որը վարել Է ԱՄՆ-ի նախորդ ղեկավար Դոնալդ Թրամփը, կուժեղացնի հակազդեցությունը Ռուսաստանի եւ Չինաստանի ենթադյալ թշնամական քայլերին:

«Նա նկատի ունի՞ արդյոք, որ Ամերիկան վերադարձել Է այն ժամանակը, երբ «Իսլամական պետության» (ԻՊ ահաբեկչական խմբավորում) վերահսկողության տակ Էր խալիֆաթը, որը տարածքով հավասար Էր Մեծ Բրիտանիային: Ես հուսով եմ, որ ոչ: Նախագահ Թրամփը եւ մեր անձնախումբը լուծել Է այդ հարցը»,- նշել Է Փոմպեոն: «Երբ նա ասում Է «Ամերիկան վերադարձավ», դա նշանակու՞մ Է արդյոք, որ նա վերադարձավ այն բանին, որ Չինաստանը կրկին մեզ բանի տեղ չի դնի, միլիոնավոր աշխատատեղեր կոչնչացնի Կանզասում կամ Հարավային Կարոլինայում: Հուսով եմ, որ վերադարձ ասելով դա նկատի չունի»,- հավելել Է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը:

«Երբ նա խոսում Է դաշնակիցների մասին, նշանակու՞մ Է արդյոք դա վերադարձ դեպի այն բանը, որ անտեսենք դաշակիցերին եւ բարեկամներին, ինչպսին Իսրայելն Է, եւ Իրանում ահաբեկչների հետ վարվենք, ինչպես բարեկամների հետ՝ 150 միլիոն կանխիկ դոլար տրամադրելով նրանց: Ես համոզված չեմ, որ ամերիկացիները կարող են իրենց թույլ տալ արտաքին քաղաքականության եւս ութ տարի, որը Բարաք Օբամայի օրոք Էր,- կարծում Է Պոմպեոն:- Ես հուսով եմ՝ նրանք կընտրեն արտաքին քաղաքական ուղեգիծ, որն ավի շատ նման կլինի մեր ուղեգծին, երբ Ամերիկան առաջին տեղում Էր»: Նախկին պետքարտուղարը նաեւ շարադրել Է այն վարկածը, որի համաձայն Թրափի վարչակազմը խոչընդոտել Է ԱՄՆ-ի ընտրությունների վրա ազդելու՝ Ռուսաստանին վերագրվող փորձերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         Պոմպեո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb