Փոմփեո․ «ԱՄՆ-ն բարձր է գնահատում Վրաստանի առաջատար դերը որպես դեպի ՆԱՏՕ ձգտող երկիր»»

Աշխարհ 12.06.2019   19:36   129
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն բարձր է գնահատել Վրաստանի «առաջատար դերը որպես դեպի ՆԱՏՕ ձգտող երկիր» և դատապարտել, իր խոսքով, «Ռուսաստանի կողմից շարունակվող օկուպացիան»:

«Վրաստանը պայքարել է ռուսական ագրեսիայի դեմ իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար, Ռուսաստանի կողմից վրացական տարածքների անօրինական օկուպացիայի, հրադադարի պարտավորությունները չկատարելու դեմ», - ասել է Փոմփեոն երեկ Վաշինգտոնում՝ Վրաստանի վարչապետի Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Ազատությունը։

«Ռուսաստանի ռազմատենչությունը պատճառներից մեկն է, որ մեզ հպարտանալու առիթ են տալիս Վրաստանի Պաշտպանության պատրաստականության ծրագրին աջակցող մեր բանակի համար», - ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ռուսական զորքերը տեղակայված են Վրաստանից անջատված Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքներում 2008 թվականից՝ Ռուսաստանի կողմից նրանց անկախության ճանաչումից ի վեր։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Փոմփեո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon