Պոլսահայ բժիշկն ընդգրկվել է Էրդողանի կուսակցության գործադիր կոմիտեի կազմում

Իրադարձային 25.03.2021   12:54   41

Մարտի 24-ին տեղի ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) 7-րդ մեծ համագումարը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Համագումարն ներկայացվել է նաև կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամների թարմացված ցանկը, որը 50 հոգուց ընդլայնվել է 75-ի: Կուսակցության ղեկավար կազմի նոր կազմում տեղ է գտել պոլսահայ գործիչ, մասնագիտությամբ բժիշկ Սևան Սըվաջըօղլուն:

Արմատներով արաբկիրցի (Մալաթիայի նահանգ) Սըվաջըօղլուն ծնվել է Ստամբուլում, սովորել Ստամբուլի համալսարանի Բժշկական ֆակուլտետում, մասնագիտացել օրթոպեդիկ վիրաբուժության ոլորտում:

Աշխատել է Ստամբուլի «Սուրբ փրկիչ» հայկական հիվանդանոցի ու «Աջըբադեմ» հիվանդանոցի օրթոպեդիայի ու տրավմոտոլոգիայի բաժանմունքներում


 Պիտակներ
         պոլսահայ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb