Պողոս Գալստյանի կոչը՝ «Փյունիկի» և «Ուրարտուի» սեփականատերերին

Իրադարձային 02.10.2019   12:18   56
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ի պատասխան վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին՝ «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը կոչ է անում մյուս ակումբների ղեկավարներին կոռեկտ և զուսպ լինել իրենց հայտարարություններում:

Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում Պողոս Գալստյանն ասել է.

«Վերջին օրերին ականատես ենք լինում հայկական ակումբների ղեկավարների ամպագորգոռ հայտարարություններին, որոնց դրդապատճառները և նպատակները դեռ անհասկանալի են ինձ: Ինչևէ, չէի անդրադառնա այս թեմային, եթե չհնչեին վիրավորանքներ, որոնք ակնարկում էին մեր ակումբի ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանին: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ոչ ոք իրավունք չունի վիրավորել մեր թիմի ֆուտբոլիստներին: Նրանց վիրավորելով՝ վիրավորում եք մեզ և մեր ամբողջ ակումբին: Միգուցե ոմանց համար դեռ անհասկանալի է ֆուտբոլիստ-ակումբ հարաբերությունները, բայց մեր ակումբի համար մեր ֆուտբոլիստի պատիվն առաջնայինն է:

Պետրոսը ոչ միայն փայլուն ֆուտբոլիստ է, այլ նաև հիանալի մարդ, ով իր խաղային որակներով և բարձր ինտելեկտով իր դերն ունի հայկական ֆուտբոլում:

Մեր այս կարճ պատմության ընթացքում, մենք արդեն բավական լավ արդյունքներ ենք գրանցել հայկական ֆուտբոլում: Կոչ եմ անում «Փյունիկ» և «Ուրարտու» ակումբների սեփականատերերին զբաղվել միայն իրենց ակումբի աշխատանքով. վիրավորանքներ և անհիմն մեղադրանքներ տարածելու փոխարեն լավ կլինի զբաղվել սեփական գործով՝ միգուցե այդ ժամանակ իրենք էլ հաջողություն ունենան: Իսկ եթե պարոնայք որոշեն շարունակել նույն գործելաոճը, ապա, վստահեցնում եմ, որ մենք էլ շատ տառեր գիտենք, և մեզ ոչինչ չի մնա, քան ի ցույց դնել այբուբենի մեր ողջ իմացությունը»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Արարատ-Արմենիա»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon