Փողոցային առևտրից ազատվելու հարցում Երևանի քաղաքապետարանը աջակցություն է հայցում

Տեսանկյուն 08.01.2019   15:38   328

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն Ֆեյսբուքի իր  էջում գրել է.

«Երևանի բոլոր վարչական շրջաններում մանրածախ առևտրի կետերը՝ շուկաները առանձնացված են, դրանցից շատերը որոշ ժամանակ կհատկացվեն անվճար: Անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանը պատրաստ է նոր վայրեր առանձնացնել: Առևտրով զբաղվող մեր քաղաքացիները կարող են վստահ լինել, որ բոլորի համար հավասար պայմաններ են լինելու և իրենց բիզնեսը տեղափոխությունից չի տուժելու, փոխարենը շահելու է քաղաքը:

Խնդրում ենք բոլոր-բոլորի՝ լրատվամիջոցնների, գերատեսչությունների, քաղաքացիների աջակցությունը փողոցային առևտրից ազատվելու հարցում»:



 Պիտակներ
         փողոցային առևտուր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon