«Պոբեդա»-ն կվերականգնի դեպի Գյումրի ավիատոմսերի վաճառքը

Իրադարձային 16.08.2019   13:47   119
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Պոբեդա» ավիաընկերությունը կվերականգնի դեպի Գյումրի ավիատոմսերի վաճառքը։ Այս մասին ռուսական «Տասս» գործակալությանը հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը։ Վերջինս նշել է, որ օգոստոսի սկզբին ձմռան համար նախատեսված թռիչքների ժամանակացույցը դադարեցվել էր օդանավակայանի հետ առաջացած տարաձայնությունների պատճառով։

«Այսօր կվերականգնենք դեպի Գյումրի ավիատոմսերի վաճառքը։ Օդանավակայանից խոստացել են ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ վերահսկելու վառելիքի որակը»,- նշել է ավիաընկերության ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին ռուսական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ «Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է Գյումրի չվերթները։ Նշվում էր, որ չվերթների դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելիքի պարբերական թերլիցքավորման հետ։


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon