ՊՆ-ն նախաձեռնում է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամների ռոտացիա

Իրազեկիչ 15.06.2020   16:34   612

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի գործունեության երկամյա ժամկետը լրանալու կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամների ռոտացիա:

Հասարակական խորհրդին անդամակցումն իրականցվում է կամավորության սկզբունքով` ներկայացված հայտի հիման վրա:

Հասարակական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, ովքեր ունեն պաշտպանական ոլորտին առնչվող առնվազն երկու տարվա մասնագիտական փորձառություն:

Հասարակական խորհրդի անդամի հայտը կազմված է  հետևյալ փաստաթղթերից.

դիմում ՀՀ պաշտպանության նախարարին,

ինքնակենսագրություն,

լուսանկար,

միջնորդագիր` առաջադրող կազմակերպության կողմից,

տեղեկանք պաշտպանական ոլորտին առնչվող գործունեության մասին:

Հայտերն ընդունվում են ս.թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը:

Հայտերն  անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային տարբերակով` modpress@mil.am հասցեով, կատարելով «Հասարակական խորհրդի անդամի հայտ» նշումը:

Տեղեկությունների համար զանգահարել /010/ 523482 հեռախոսահամարով:


 Պիտակներ
         պաշտպանության նախարար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb