ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Իրազեկիչ 09.07.2019   11:53   202
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակում է տեխնոլոգիական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության 2-րդ` քննություն-հարցազրույցի փուլի արդյունքները: 
2-րդ փուլը գնահատվում է 10 բալանոց համակարգով: Ենթահանձնաժողովի յուրաքանչյուր անդամը մրցույթի մասնակից յուրաքանչյուր զորակոչիկի գնահատականների ամփոփաթերթն իր ստորագրությամբ փոխանցում է հանձնաժողովի նախագահին:

Հանձնաժողովը հաշվում է մրցույթի յուրաքանչյուր մասնակից զորակոչիկի քննություն-հարցազրույցի գնահատականների միջին թվաբանականը և բազմապատկում 1.5 գործակցով:

9 և ավելի միավոր հավաքածներն ընդգրկվում են 3-րդ փուլի մասնակիցների ընտրությանը:

2-րդ փուլի արդյունքների բողոքարկման դիմումի ձևն է: Բողոքարկման դիմումը կարող եք ուղարկել texv@mil.am էլ. փոստին:

3-րդ փուլը տեղի կունենա 12.07.2019թ., ժ.11:00-ին, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (Հ. Հակոբյան փողոց, 3 շենք):

Մրցույթի 3-րդ փուլին մասնակցելու համար պարտադիր է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի պատճենը, համապատասխան բարձրագույն կրթության ավարտական վկայականի պատճենները կամ, եթե առկա չէ ավարտական վկայական, համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը՝ ավարտական քննությունները հանձնած լինելու վերաբերյալ, ինքնակենսագրությունը:

Մրցույթի 3-րդ` հարցազրույցի փուլում գնահատվում են մրցույթի մասնակից զորակոչիկների հետևյալ ունակությունները (կարողությունները).

1) կոլեկտիվում աշխատելու ունակությունները և փորձը.

2) ստեղծագործական ունակությունները: Մասնակիցներն իրենց հետ կարող են բերել ցանկացած տեղեկատվական նյութեր և միջոցներ (օլիմպիադաների դիպլոմներ, մրցանակներ և այլն), այդ թվում տեսաձայնաշարային, որոնք կարող են օգնել իրենց 3-րդ փուլի ընթացքում:

Կեղծ տեղեկատվության տրամադրումը կհանգեցնի հետագայում տեխնոլոգիական վաշտում ծառայությունից հեռացնելուն: 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՊՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon