ՊՆ-ն չի մեկնաբանում չպայթած «Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությունը

Իրադարձային 24.02.2021   12:17   58

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չպայթած կամ 10 տոկոսով պայթած «Իսկանդեր» մարտավարական հրթիռների վերաբերյալ: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, և ասել, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանները»:

«Թող հարց տա՝ ինչո՞ւ « Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10% -ով», – ասել էր Փաշինյանը:

Լրագրողի ճշտող հարցին, թե դա իրո՞ք այդպես է եղել, Փաշինյանը պատասխանել էր. «Չգիտեմ, միգուցե 80-ականների զենք է»:


 Պիտակներ
         «Իսկանդեր»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb