Փլուզվել է Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող չգործող մզկիթի մի հատվածը

Պատահարներ 03.02.2020   11:10   670

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ահազանգման կենտրոնը փետրվարի 2-ին, ժամը 16:18-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող Կապույտ մզկիթի արտաքին պատերի քարերը թուլացել և թափվում են:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ փլուզվել է Ռուսթավելու փողոցում գտնվող չգործող մզկիթի մի հատվածը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:



 Պիտակներ
         փլուզում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon