Պլատոնի «Պետության» մասին

Մտորման համար 18.02.2021   21:00   125

Սոկրատեսը փաստորեն ոչ միայն այլ գրքերում, այլ նաև այստեղ օգտագործում է իր սիրված մեթոդը։ Նա ոչ մի հարցի պատասխան չի տալիս, այլ հակառակորդների պնդումները քանդում է այնպիսի հարցեր տալով, որոնք ցույց են տալիս այդ պնդումների սխալականությունը։ Մեթոդի մասին ավելի մանրամասն Պլատոնը գրում է «Թէէթետ» զրույցի մեջ, որը ինքը իրենով նույնպես շատ հետաքրքիր գրվածք է։

Այսինքն Սոկրատեսը ֆորումի մարդ է, էքստրավերտ է, նրան պետք են այլ մարդիկ, սեփական մտածողությունը խթանելու համար և փիլիսոփայությունից հաճույք ստանալու համար։ Ու նրա բախտը բերել է, ըստ մեզ հասած գրքերի նա միշտ էլ շատ հետաքրքիր զրուցակիցներ ուներ։

Պետության մասին խոսակցությունը սկսվում է «արդարություն» թերմի քննարկումներից։ Սա շատ հետաքրքիր է, ու ռետրոսպեկտիվորեն նաև շատ հասկանալի։ Մտածում ես՝ հա՜ էլի, բա էլ ինչի՞ց պիտի սկսվեն պետության մասին քննարկումները։ Բայց դա միայն ռետրոսպեկտիվորեն։  Գիրքը չկարալով, իմ խելքը օրինակ չէր հասնի, թե կատարյալ պետության մասին քննարկումները ինչից սկսել։ Իրոք որ սյուներից մեկը հաստատ արդարությունն է։ Տեսնենք ուր կհասնեն տղեքը։

Եվս մի դիտարկում, շատ էմոցիոնալ խոսակցություն է, նույնիսկ իրար վիրավորում են մեկումեջ, ո՞վ է ասել որ փիլիսոփայությունը սառնասիրտ մարդկանց զբաղմունք է։

Պլատոնի պետությունը (հանրապետություն) իդեալականացված պետություն է, երևի ուտոպիաներից առաջինը։ Իրականում այս ստեղծագործության մեջ, ոչ միայն պետության կառուցվածքի և կյանքի մասին է, այլև շատ ավելին է։ Կրթություն, արվեստ, մարդու ներքին կառուցվածքը։

Առաջին գրառումը այստեղ է։

Որոշ բաներ գրանցում եմ հիշելու համար։

Մարմնակրթության մեջ գիմնաստիկ սպորտաձևերը ատլետիկներից ավելի օգտակար են , խոսքը ոչ թե զուտ ֆիզիկական զարգացման մասին է, այլև հոգեկան կյանքի վրա ազդեցության մասին։ Մի խոսքով Սոկրատեսը բոդիբիլդինգը չէր ընդունի ։)

Մուսիկ արվեստներում բոլոր տեսակի լացկան ստեղծագործությունները առաջարկում է հեռացնել կրթական պրոցեսներից։

Մարդու հոգին եռամիասնական է՝ մտածող, ցանկացող և զգացող։ Մարդկանց տեսակավորում է, ըստ եռամիասնության մեջ գտնվող տարրերից որևէ մեկի գերակայության։ Բարձրագույն մարդը, ըստ Սոկրատես/Պլատոնի, մտածող հոգեկան զարգացած տարրով մարդն է։ Հետո տարրերի համամասնության հիմա վրա սահմանում է արիստոկրատիկ, դեմոկրատիկ, օլիգարխիկ և բռնապետական(тиран) մարդկանց տեսակները և համապատասխան պետությունները։ Հետո անում է վերլուծություն, թե ինչպես է դեմոկրատիկ պետությունը դառնում օլիգարխիկ, ապա օլիգարխիան ՝ բռնապետություն:

Մի շատ հետաքրիր պատմություն է նկարագրում․

Քարանձավի մասին մի պատմություն է պատմում, այդ պատմությունը նմանացրեցի հետևյալ տեսանյութին, մասամբ, այն տարբերությամբ, որ Սոկրատեսը մկանը  ստիպում է վերադառնալ քարանձավ և զբաղվել մյուս մկներին լուսավորելով և կառավարելով։

Եսիմ տենց, մեծ առմամբ Պլատոնի գործերից ինձ համար ամենակարևորները (չնայած ամեն ինչ չի որ կարդացել եմ)

  • Պետություն (Հանրապետություն)
  • Տեէտետ
  • Սոկրատեսի մահախոսականը

Աղբյուրը՝ ablog.gratun.am


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb