Պլատոն. մեծ ուսուցչի դասերը

Դասեր 08.02.2021   19:00   59

Պլատոնը (բառացի նշանակում է թիկնեղ, իսկական անունը՝ Արիստոկլես) ծնվել է արիստոկրատի ընտանիքում:

Հայրն Ատտիկայի թագավոր Կոդրոսի տոհմից էր, մայրը՝ նշանավոր օրենսդիր Սոլոնի: Պատանեկան տարիներին նա ցանկացել է դառնալ քաղաքական գործիչ, սակայն 407 թ-ից աշակերտելով Սոկրատեսին՝ որոշել է լրջորեն զբաղվել փիլիսոփայությամբ:

Ուսուցչի մահվանից հետո Պլատոնը հեռացել է Աթենքից, շուրջ 1 տարի ապրել է Մեգարայում, այնուհետև մեկնել է Եգիպտոս, Հարավային Իտալիա և Սիցիլիա:

Սիրակուզայում (Սիցիլիա) բռնակալ Դիոնիսիոսը պալատական հեղաշրջման փորձ անելու մեղադրանքով նրան վաճառել է ստրկության: Ազատվելով՝ Պլատոնը վերադարձել է Աթենք, 387 թ-ին հիմնադրել է սեփական դպրոց՝ Պլատոնյան ակադեմիան (անվանվել է «ակադեմիա», որովհետև հիմնադրվել է առասպելական հերոս Ակադեմոսին նվիրված պարտեզում), որը դարձել է անտիկ գիտության և իդեալիստական փիլիսոփայության խոշորագույն կենտրոն: 

Պլատոնը համաևվում է փիլիսոփայական մտքի հիմնասյուններից մեկը։

Ստորև ներկայացնում ենք  8 դասեր Պլատոնից, որոնք արդիական են բոլոր ժամանակների համար:

1. Բարությունը բանալի է. «Յուրաքանչյուրը, ում հետ հանդիպում ես, պայքար է մղում, որի մասին դու ոչինչ չգիտես»:

2. Սկզբում մտածում ենք, իսկ հետո՝ խոսում. «Իմաստուն մարդը խոսում է, որովհետև ասելու բան ունի, իսկ հիմարը խոսում է, որովհետև նրան պետք է ինչ-որ բան ասել»:

3. Ազնիվ խաղացեք. «Դուք կարող եք ավելի շատ բան իմանալ մարդու մասին խաղի մեկ ժամվա ընթացքում, քան զրույցների մեկ տարում:

4. Ուղղակի սկսել. «Լավ սկիզբը գործի կեսն է»:

5. Մասնակցեք Ձեր երկրի ապագայի գործերին. «Քաղաքականությանը մասնակցելու մերժման պատիժը կայանում է նրանում, որ, ի վերջո, Ձեզ կղեկավարի Ձեր ենթական»:

6. Բարի գործ կատարեք. «Լավ արարքը ուժ է տալիս և ոգեշնչում է ուրիշներին»:

7. Օգտագործեք Ձեր ուժերը լավ բանի համար. «Մարդկային հոգու գինը որոշվում է իշխանության փորձարկումով»:

Աղբյուրը՝ 4brain.ru


 Պիտակներ
         Պլատոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb