Պլատոն․ «Արդարությունը կարող է տեղ գտնել միայն կատարյալ պետության մեջ»

Մտորման համար 15.10.2019   12:00   102
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մեծանուն փիլիսոփա Պլատոնի «Պետություն» աշխատությունը քաղաքական և քաղաքագիտական մտքի հիմնասյուներից է։ Ներկայացնում ենք աշխատության համառոտ մեկնությունը։

Գիրք առաջին. Աթենքի մերձավորությամբ գտնվող Պիրևս քաղաքում, Կեփալոսի տանը զրուցում են Սոկրատեսը, Կեփալոսը, Պոլեմարքոսը, Թրասիմաքոսը, Ադիմանտոսը, Գլավկոնը և Արիստոնը: Արդարության ինչ լինելու մասին իր համար ավանդական հարցադրումից հետո Սոկրատեսն անցնում է պետության հասկացությանը: Արդարությունը կարող է տեղ գտնել միայն կատարյալ պետության մեջ:
Գիրք երկրորդ. իդեալական պետության մեջ հարկ է կատարել աշխատանքի բաժանում ըստ բնական հակումների, օժտվածության և պահանջների:

Հարկ է նաև դաստիարակել պահապանների դասը: Այդ դաստիարակության մեջ առանձնապես կարևորվում են մուսայական արվեստները, մարմնամարզությունը, առասպելների և պոեզիայի ուսումնասիրությունը:
Գիրք երրորդ. Պլատոնն արտահայտում է իր պատկերացումը արվեստի և դրա դաստիարակչական նշանակության մասին: Պահապանները պիտի լրջագույն և խստագույն փորձության ենթարկվեն ինչպես պատանի, այնպես էլ հասուն տարիքում: Նրանք պիտի լինեն արի, ժուժկալ, ներդաշնակ, սթափ և իրենց ողջ գործունեությամբ նպաստեն պետության բարօրությանը: Չպիտի ունենան մասնավոր սեփականություն, պիտի սնվեն համեստ կերակուրներով, փոքրուց լսեն միայն վեհության և քաջության օրինակներ ներկայացնող պոեզիա և միայն ոգեշունչ երաժշտություն:
Գիրք չորրորդ. Ադիմանտոսի այն առարկությանը, թե այդպիսի պետության քաղաքացիները չեն լինի երջանիկ, Սոկրատեսը տալիս է հետևյալ հակափաստարկը: Միայն այդպիսի պետության քաղաքացիները կլինեն երջանիկ, քանի որ երջանիկ կլինի ողջ պետությունը, այլ ոչ այս կամ այն խավը:

Չէ՞ որ դա է պատվիրում արդարությունը: Քննվում են պետության չափը, օրենքները, արժանիքները: Բնորոշվում են մարդկային հոգու երեք սկզբունքները, որոնցից բխում է պետության բաժանումը երեք խավերի: Անգամ պետական հինգ կարգերը դուրս են բերվում այդ երեք սկզբունքներից:
Գիրք հինգերորդ. կանայք և զավակները իդեալական պետության մեջ պիտի լինեն ընդհանուր: Բացի այդ, կանայք պիտի կիսեն տղամարդու շատ զբաղմունքներ և անգամ լինեն պետության պահապաններ: Այս ամենը առավել միասնական կդարձնի պետությունը: Պետության գլուխ պիտի կանգնած լինի բացառապես փիլիսոփա կառավարիչը, քանի որ միայն փիլիսոփաները կարող են ճանաչել հավերժականը և ճշմարիտը, այլ ոչ թե անցողիկն ու կարծեցյալը:
Գիրք վեցերորդ. Խոսելով փիլիսոփա կառավարիչների մասին՝ Սոկրատեսն առանձնացնում է փիլիսոփայական հոգու հիմնական հատկությունները:

Փիլիսոփայական հոգու առաքինությունները համընկնում են իդեալական պետության առաքինությունների հետ: Փիլիսոփայի գերադաս դիրքը պետության մեջ պայմանավորված է բարձրագույն բարիքի՝ էյդոսի իմացությամբ: Բարիքը նման է արեգակի, որը լուսավորում է ամեն բան, և դրա շնորհիվ ողջ գոյը ճանաչելի է դառնում: Պատմվում է «Քարանձավի» միֆը:
Գիրք յոթերորդ. քնադատության են ենթարկվում կառավարման արատավոր ձևերը, որոնք չորսն են՝ տիմոկրատիան, օլիգարխիան, դեմոկրատիան և բռնապետությունը: Նշվածներից յուրաքանչյուրը աստիճան է, որը կառավարման նախորդ ձևը կապում է հաջորդ ձևի հետ:

Այսպես արատները, որոնք սկզբնավորվում են տիմոկրատիայի օրոք, հանգեցնում են օլիգարխիայի իշխանության հաստատմանը:
Գիրք ութերորդ. կառավարման արատավոր ձևերի քննադատությունը շարունակվում է: Օլիգարխիան վերափոխվում է դեմոկրատիայի, որի օրոք քաղաքացիների ֆորմալ կառավարումը հավասարեցնում է տարբեր արժանիքների տեր մարդկանց և նրանց իրավունքները և սկիզբ է դնում անտեղյակության և անօրենության, օխլոկրատիայի (ամբոխավարության), որն ավարտվում է կառավարման ամենավատթար ձևով՝ բռնապետությամբ: Պլատոնը դուրս է բերում բռնապետությունը հենց օլիգարխիայից, այսինքն՝ ծանրագույն ստրկությունը՝ «մեծագույն ազատությունից»:
Գիրք իններորդ. տրվում է մարդու տենչանքների վերլուծությունը: Բռնապետի հոգին հոռի տենչանքների գերին է և այն դժբախտ է: Փիլիսոփան գիտի հաղթահարել հոռի տենչանքները, ահա ինչու նա և բռնապետը, որը սեփական տենչանքների գերին է, կազմում են բացարձակ հակադրություն: Փիլիսոփան պետության կառավարման մեջ ներմուծում է բանական սկզբունքները և ազատում է պետությունը հոռի տենչանքներով համակված բռնապետի ստրկությունից:
Գիրք տասներորդ. ներկայացվում է հոգիների վերաբնակության ուսմունքը: Սոկրատեսը վերադառնում է իդեալական պետության մեջ պոեզիայի և արվեստի նշանակությանը՝ զարգացնելով արվեստի որպես նմանակման տեսությունը: Բանաստեղծը ստեղծում է սոսկ պատրանքներ, այլ ոչ ճշմարիտ գոյություն:

Պատմվում է Էրի՝ հանդերձյալ աշխարհ կատարած ուղևորության միֆը, որի միջոցով Պլատոնը ներկայացնում է հոգու ինքնանույնականության և ինքնաբավության իր տեսությունը: Անմահ հոգին մաքուր պահելու համար երկրային կյանքում հարկ է համադրել արդարությունը խոհեմության հետ և բարեկամ լինել ինքդ քեզ և աստվածներին:  


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Պլատոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon