Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով

Art News 23.03.2020   08:51   249

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ իսպանացի 79-ամյա օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Իմ ընտանիքն ու ես իրարից մեկուսացած կմնանք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է բժշկական տեսանկյունից»,- գրել է Դոմինգոն:

Նա պարզաբանել է, որ իր մոտ ախտանշաններ են ի հայտ եկել՝ հազ և ջերմություն, որից հետո նա որոշել է թեստ անցնել, որի պատասխանը դրական է եղել:

Դոմինգոն նաև բոլորին  կոչ է արել հնարավորինս զգույշ լինել և հետևել հիմնական կանոններին. հաճախ լվանալ ձեռքերը, առնվազն երկու մետր հեռավորություն պահպանել մյուսներից, անել հնարավորը՝ վիրուսի տարածումը զսպելու համար և, ամենակարևորը, հնարավորության դեպքում՝ մնալ տանը:

 



 Պիտակներ
         Պլասիդո Դոմինգո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon