Պլասիդո Դոմինգոն հեռացավ տնօրենի պաշտոնից

Muzic 03.10.2019   20:43   204
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հանրահայտ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն  հայտարարել է, որ «իր հասցեին հնչող մեղադրանքները կասկածի տակ են դնում իր ունակություններն ու հետագայում գործին ծառայելու հարցը, որը նա այդքան սիրում է» և վայր է դնում Լոս Անջելեսի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի և տնօրենի լիազորությունները։ Այս մասին գրում է Եվրանյուզը։

Իր հերթին հաստատության դիտորդական խումբը Դոմինգոյի ներդրումը համարել են «աննախադեպ»՝ ընդգծելով, որ «Լոս Անջելեսի օպերան  իսպանացի մաեստրոյի ղեկավարությամբ հայտնի է դարձել իր ստեղծագործական ոգով և ամբողջ աշխարհից հիանալի կատարողներ գրավելու ունակությամբ»։

Հիշեցնենք` ավելի վաղ 11 կին Պլասիդո Դոմինգոն մեղադրվել էր սեռական ոտնձգությունների համար։

Մինչ այդ ևս 9 կին էր նման մեղադրանքով հանդես եկել։ 78-ամյա երաժիշտը պատասխանել է, որ «30 տարվա վաղեմություն ունեցող  անանուն անձանց կողմից մեղադրանքները ծայրաստիճան ճնշող են»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Պլասիդո Դոմինգո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon