«Փղերն աղբանոցում» լուսանկարը՝ միջազգային լուսանկարչական մրցույթի հաղթող

Art News 06.02.2021   23:00   241

Մեծ Բրիտանիայում անցկացվել է թագավորական կենսաբանական հանրույթի կողմից կազմակերպված լուսանկարչական մրցույթ:

Հաղթող է ճանաչվել աղբանոցում հայտնված փղերի նկարը, հայտնում է BBC-ն:

Թիլահան Թարմապալանի հեղինակած լուսանկարում փղերը սնունդ որոնելու համար թափառում են արգելոցից ոչ հեռու: Լուսանկարն արվել է Շրի Լանկայում։

Տեղի իշխանությունները վերջերս արգելել են աղբ թափել Ամպարա շրջանի արգելոցի շրջակայքում, ինչը դարձել է փղերի շրջանում  հիվանդությունների տարածման և թունավորումների հետևանքով անկման պատճառ:

 

 


 Պիտակներ
         «Փղերն աղբանոցում»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb